‘Սվյատոսլավ Ռիխտերի հիշատակին’

1043

Նոյեմբերի 21-ին Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի համերգը նվիրված էր անվանի ռուս դաշնակահար Սվյատոսլավ Ռիխտերի 100-ամյակին։ Երեկոյի ընթացքում Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ հանդես եկան մեծահամբավ երաժիշտներ՝ ջութակահար Ալեքսանդրա Սումը (Ֆրանսիա) և դաշնակահար Ալեքսանդր Ռոմանովսկին (Ուկրաինա/Իտալիա)։ Հնչեցին Լյուդվիգ վան Բեթհովենի «Կորիոլան» նախերգանքը, Ջութակի կոնցերտը, Պյոտր Չայկովսկու Դաշնամուրի կոնցերտ թիվ 1-ը։ Դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան։

Նախորդ հոդվածը‘Հոսանքի անջատման դեմ բողոքած ուզբեկ ուսուցչին ձերբակալել են միասեռականության մեղադրանքով’
Հաջորդ հոդվածը