‘Ստալինի «փորձարարական» լաբորատորիան հետազոտում էր Մաոյի կղանքը’

1206

Նախկին խորհրդային հակահետախույզ Իգոր Ատամանենկոն հայտարարել է, թե հատուկ ծառայությունների արխիվում հետազոտական աշխատանքներ կատարելիս ապացույցներ է հայտնաբերել այն մասին, որ Ստալինը, հավաքելով Մաո Ցզեդունի դոսիեն, հրահանգել է քննության ենթարկել նրա արտաթորանքը՝ հոգեբանական դիմանկարն ստեղծելու համար:

Ըստ երևույթին՝ դա եղել է բացարձակապես գաղտնի և «վատ հոտ» արձակող էքսպերիմենտ:

«Комсомольская правда» թերթը տեղեկացրել է, որ 1940-ական թթ. ՆԳԺԿ-ն հատուկ բաժին էր ստեղծել, որն զբաղվում էր մարդկանց արտաթորանքների «որսով»:

«Օրինակ, եթե կղանքի մեջ հայտնաբերվում էր ամինաթթվի մեծ կուտակում, ապա եզրակացվում էր, որ տվյալ մարդը հանգիստ բնավորություն ունի և պատրաստ է ընդառաջ գալ: Իսկ կալիումի անբավարարությունն արտաթորանքի մեջ դիտարկվում էր որպես անհավասարակշռության և անքնության նշան»,- պատմել է Ատամանենկոն:

Նրա խոսքով՝ լաբորատորիայի աշխատանքները համակարգում էր անձամբ Լավրենտի Բերիան:

Հավակնոտ նպատակն այն էր, որ բազմակողմանի հետազոտության ենթարկվեն օտարերկրյա առաջնորդները:

Այլ կերպ ասած՝ դա լրտեսություն էր «ետնամուտքից»:  Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Բենզեման կրկին ցուցմունք է տվել Վալբուենայի շանտաժի գործով’
Հաջորդ հոդվածը‘Դասերը կվերսկսվեն փետրվարի 1-ից’