Նոյեմբերին Ստամբուլի կենտրոնում տեղի ունեցած ահաբեկչական գործողության պայթուցիկ սարքը հավաքվել է սոցցանցերի հրահանգների համաձայն, հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն։
Նոյեմբերի 13-ին Ստամբուլում որոտացած պայթյունի զոհ էր դարել վեց մարդ, վիրավորվել էր 81 հոգի։ Կասկածյալ կինը ձերբակալվել է և խոստովանել, որ կապեր ունի Թուրքիայում արգելված Քրդական բանվորական կուսակցության հետ։
«Կարող եմ հայտնել, որ ռումբը պատրաստվել է սոցցանցերի ալիքներով, այսինքն՝ այն հավաքել են «ուղիղ եթերում» սոցցանցի ալիքով։ Մենք տվյալներ ունենք այն մասին, որ ռումբը գործի է դրվել ԱՄՆ-ի հետ կապ ունեցող, «Հաջի» պայմանական անունով ՔԲԿ անդամի բջջային հեռախոսի միջոցով»,- Սոյլուի հայտարարությունն է մեջբերել AHaber հեռուստաալիքը։
Ըստ այդմ՝ ահաբեկչական գործողության կասկածյալը պնդում է, թե չի իմացել փաթեթի պարունակության մասին և կարծել է, թե այնտեղ շոկոլադի տուփ է։
Փոխանցում է ria.ru-ն։