‘Ստամբուլի կենտրոնում բիկինիով պարող կինը ցնցել է Թուրքիան’

894

Ստամբուլի կենտորնական Թաքսիմ հրապարակում բիկինիով պարող կինը ցնցել է ոչ միայն 12 միլիոնանոց քաղաքը, այլև գրեթե ողջ 80 միլիոնանոց Թուրքիան:

Ինչպես այսօր հաղորդել է CNN Turk հեռուստաալիքը, «ականջակալներով և արծաթափայլ լողազգեստով տիկինը» հրապարակի կենտրոնում հավաքված ամբոխի առջև սկսել է պարել: Հավաքվածները, հատկապես՝ տղամարդիկ, ոգևորությամբ ծափահարել են նրան: Աղջիկն այդ կերպ իր համերաշխությունն է արտահայտել երկրում ծայր առած բողոքի նոր շարժմանը՝ ժամեր շարունակ լուռ կանգնող մարդկանց: Խիջաբով մուսուլմանուհիներն ամոթանք են տվել համարձակ կնոջը: Տեղ հասած ոստիկանությունը քաղաքավարությամբ հրապարակից դուրս է բերել թրքուհուն, որն ի վերջո հագնվել է ու հայտարարել. «Ես ուզում է մարդկանց ստիպել, որ մտածեն, ես հանդես եմ գալիս հանուն ազատության և մարդասիրության»:

Այսպիսով՝ Թաքսիմի պատմական հրապարակը, Աթաթյուրքին և ազգային-ազատագրական պայքարին նվիրված հուշարձանով, առաջին անգամ դարձել է մուսուլմանական հասարակության համար անպարկեշտ համարվող «նյու» ոճի ակցիայի թատերաբեմ, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Իտալիայի հավաքականը պահանջել է դադարեցնել Կոնֆեդերացիաների Գավաթի մրցաշարը’
Հաջորդ հոդվածը‘Ֆրանսիա-Գանա (Աշխարհի երիտասարդական առաջնություն)՝ Ուղիղ’