‘Ստամբուլի ոստիկանությունն իր մասնագետին Հայաստան է գործուղել Թուրքիայի` ձերբակալված քաղաքացուն հարցաքննելու համար’

646

Ստամբուլի ոստիկանության թմրադեղերի անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունը Հայասատան է գործուղել իր մասնագետին. Թուրքիայի ձերբակալված քաղաքացուն հարցաքննելու համար, որի մոտ Մեղրիի սահմանային անցակետում հայտնաբերվել էր 927 կգ հերոին: Ըստ թուրքական լրատվամիջոցների, Ստամբուլի ոստիկանության թմրադեղերի անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունը կապ է հաստատել հայկական կողմի հետ, ցանկություն հայտնելով հարցաքննել 41-ամյա ձերբակալված Օսման Ուգուրլուին: Ստանալով հայկական կողմի համաձայնությունը, թուրքական ոստիկանությունն իր մասնագետին գործուղել է Հայաստան:

Նշենք, որ 2014 թվականի հունվարի 18-ին ՀՀ ԱԱԾ կողմից Երևան քաղաքում ձերբակալվել է Հայաստանի և Վրաստանի տարածքով տարանցիկ դեպի Թուրքիա նշված քանակության թմրամիջոցի տեղափոխման կազմակերպիչներից, Թուրքիայի քաղաքացի հանդիսացող 40-ամյա Օսման Ուգուրլուն: Պարզվել է, որ բեռնատար ավտոմեքենայի թափքում, թմրամիջոց տեղափոխելու նպատակով, դեռեւս ամիսներ առաջ, հենց նրա անմիջական մասնակցությամբ, Թուրքիայի տարածքում, նախապատրաստվել է հատուկ հարմարեցված թաքստոց: Օսման Ուգուրլուն ձեբակալված է, նախաքննությունը շարունակվում է: ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, բեռնատարի վարորդ 1953թ-ին ծնված Վրաստանի քաղաքացի Ավթանդիլ Մարտիաշվիլին ձերբակալվել է, իրականացվում են օպերատիվ-որոնողական աշխատանքներ` հանցագործության հետ առնչվող այլ անձանց հայտնաբերելու ուղղությամբ: 

Նախորդ հոդվածը‘ Բուդաղյանների բողոքի քննությունը միտումնավոր ձգձգելու վերաբերյալ լուրջ կասկածներ կան’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանի միջբանկային շուկայում արտարժույթով իրականացված անկանխիկ գործարքների ծավալը կազմել է 30.100 մլն.դոլար ‘