‘
Թուրքիայի իշխանությունները հայտարարել են, որ Ստամբուլի միջազգային օդանավակայանի վրա հարձակում գործած ահաբեկիչները Ռուսաստանի, Ուզբեկստանի և Ղրղզստանի քաղաքացիներ էին:
Ըստ թուրքական իշխանությունների ունեցած տվյալների՝ երեքն էլ մահապարտներ են եղել և պայթեցրել են իրենց օդանավակայանի վրա հարձակման ժամանակ: Մի քանի լրատվամիջոցներ պնդում են, որ ռուսաստանցին Հյուսիսային Կովկասից է, սակայն այս տեղեկությունը պաշտոնապես հաստատված չէ:
Թուրքական իշխանությունների վարկածով՝ հարձակման հետևում կանգնած է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: Այս վարկածը հաստատել են նաև ամերիկյան հատուկ ծառայությունները:
Հինգշաբթի օրը թուրքական ԶԼՄ-ները հաղորդել են, որ Ստամբուլում և Իզմիրում անցկացված ռեյդերի ընթացքում ձերբակալվել է Ստամբուլի օդանավակայանի պայթեցմանն առնչություն ունենալու մեջ կասկածվող 13 մարդ, որոնցից առնվազն մեկը՝ օտարերկրացի:
Փոխանցում է BBC-ն:
‘