‘Ստամբուլն աշխարհի «ամենախցանված» քաղաքն է’

739

Նավիգացիոն սարքեր արտադրող հոլանդական ընկերություններից մեկը հրապարակել է Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի ամենաերկար խցանումները ունեցող քաղաքների ցանկը:

Անցկացված հետազոտության տվյալներից ելնելով՝ ամենաշատը տուժում են Ստամբուլի վարորդները: Պարզվել է, որ այս խցանումներից քաղաքի ճանապարհների ծանրաբեռնվածության ցուցանիշը կազմում է 84 տոկոս՝ առավոտյան և 125 տոկոս՝ երեկոյան ժամերին:

Կոպիտ ասած՝ երեկոյան ժամերին Ստամբուլում A կետից B կետ հասնելու համար նվազագույնը 2 ժամ 15 րոպե ավելի է պահանջվում, քան եթե վարորդը երթևեկեր չծանրաբեռնված ճանապարհով:

Ցուցակի երկրորդ և երրորդ հորիզոնականներում են Վարշավան ու Մարսելը, որտեղ ճանապարհների խցանվածությունը կազմում է 45 և 42 տոկոս՝ համապատասխանաբար, իսկ երեկոյան ժամերին այդ թիվը հասնում է 90-ի:

Իսկ Հյուսիսային Ամերիկայի տվյալներով՝ ամենածանրաբեռնված քաղաքը Լոս Անջելեսն է, որի  ցուցանիշները, սակայն,  զգալիորեն զիջում են եվրոպական եռյակի ցուցանիշներին:

Նախորդ հոդվածը‘Վերջին 9 ամսում երկիրը լքել է 97 095 մարդ ‘
Հաջորդ հոդվածը‘ՀՀ ոստիկանները հայտնաբերել են ՌԴ իրավապահների կողմից մի շարք հետախուզվողներ ‘