‘
Ստամբուլում՝ Ոսկե եղջյուր ծովածոցի վրա, Լեոնարդո դա Վինչիի նախագծով կամուրջ կկառուցվի, որը կմիացնի քաղաքի եվրոպական թաղամասի հարավային և հյուսիսային հատվածները, հայտնում է իտալական ANSA լրատվական գործակալությունը:
Ճարտարապետների միջազգային թիմի կողմից մշակված նախագիծը ֆինանսավորվելու է մասնավոր հովանավորների տրամադրած միջոցներով: Տեղական իշխանություններն արդեն հաստատել են կամուրջի նախագիծը, սակայն դեռ հայտնի չէ շինարարական աշխատանքների մեկնարկի ստույգ օրը:
Լեոնարդո դա Վինչիի նախագիծը մշակվել է դեռ 1502թ., երբ Օսմանյան կայսրության սուլթան Բայազիդ 2-ը որոշել է Ոսկե կոտոշ անվանումը ստացած ծովածոցը հատող կամուրջ կառուցել, սակայն ինչ-ինչ պատճառներով շինարարական աշխատանքներն այդպես էլ չեն սկսվել: Հանրահայտ նախագծով կամրջի կառուցմանը Թուրքիայում վերադարձել են միայն 510 տարի անց:
‘