‘Ստամբուլում հայ եւ թուրք երաժիշտները կկատարեն Կոմիտաս եւ Արամ Խաչատրյան ‘

737

Այսօր հայկական երաժշտության տիտանների՝ Կոմիտասի եւ Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները կհնչեն Ստամբուլում տեղի ունենալիք հայ եւ թուրք երաժիշտների համերգի ժամանակ, հայտնում է HurriyetDailyNews-ը:  

Ստամբուլի Ջեմալ Ռեշիդ Ռեյ համերգային դահլիճում համերգով հանդես կգան ամերիկահայ վիրտուոզ դաշնակահար Շահան Արծրունին եւ թուրք ջութակահար Ջիհաթ Աշկընը:

«Ջիհաթը միջազգային մակարդակի ջութակահար է: Համձին նրա, ես գործընկեր ունե,, որի երաժշտական լեզվին տիրապետում եմ գերազանցապես: Ի տարբերություն այլ երաժիշտների, ես նրա հետ ստիպված չեմ լինում երկարատեւ բանավեճեր ծավալել կամ փոխզիջումների գնալ: Մենք պարզ եւ հստակ երաժշտություն ենք ստեղծում», — իր գործընկերոջ մասին պարբերականին տված հարցազրւյցում այսպես է արտահայտվել Շահան Արծրունին:

Իր հերթին՝ թուրք երաժիշտը նշել է, որ Կոմիտասի իր մեկնաբանությունը իր համար մեծ նշանակություն ունի:

«Կոմիտասն այս երկրի առաջին կոմպոզիտորներից եւ էթնոերաժշտագետներից է եղել», — ասել է նա: Աշկընը խոսել է Կոմիտասի ողբերգական կյանքի մասին: «Բայց ես չեմ կարծում, որ նրա կյանքը արտացոլված է իր արվեստում: Արվեստն ավելին է, քան կյանքը: Երգահանի երաժշտական արտահայտչականությունը ոչ միշտ է արտացոլում նրա կյանքը: Մոցարտը խղճուկ կյանք է ապրել, բայց նրա երաժշտությունն արեւային եւ լավատեսական է», — ասել է թուրք ջութակահարը:

 

 

Նախորդ հոդվածը‘Մոուրինյո. Բոլորը չէ, որ սիրում էին Քրիստոսին’
Հաջորդ հոդվածը‘Քաղաքացիների կարծիքը Հայաստան-Իտալիա խաղի մասին (տեսանյութ)’