‘
Թուրքիայի անվտանգության ուժերը ձերբակալել են Ստամբուլում ԱՄՆ գլխավոր հյուպատոսության մի աշխատակցի՝ FETO կազմակերպության («Ֆեթհուլլահականների ահաբեկչական կազմակերպություն») հետ կապերի կասկածանքով: FETO-ին կասկածում են 2016 թ. հուլիսին Թուրքիայում հեղաշրջման փորձ կազմակերպելու մեջ: Այս մասին հաղորդել է Sabah թերթը:
Պարբերականի տվյալներով՝ ձերբակալված Մեթին Թոփուզին «սահմանադրությունը խախտելու» և «Թուրքական Հանրապետության կառավարությունը տապալելու փորձի» մեղադրանքներ են ներկայացվել:
Հետաքննության տվյալներով՝ Թոփուզը կապվել է ֆեթհուլլահականների հետ ընդհանուր շահերով հապված հայտնի ոստիկանապետների, ինչպես նաև թուրք նախկին դատախազ Զեքիրիա Օզի հետ, որը նույնպես կապված է FETO-ի հետ և նախկինում քննել է մի շարք աղմկալի գործեր՝ կառավարական շրջանակներում խոշորածավալ կոռուպցիայի վերաբերյալ: Այժմ Օզը Գերմանիայում է:
Փոխանցում է tass.ru-ն:
‘