‘Ստամբուլում ներկ են լցրել ամերիկացի զինվորների վրա’

969

Թուրքիայում ազգայնական տրամադրություններ ունեցող մի խումբ երիտասարդներ հարձակվել են ԱՄՆ երեք զինվորների վրա: Առնվազն տասը հոգով նրանք ներկ են լցրել ամերիկյան զինծառայողների վրա ու փորձել են պլաստիկ տոպրակներ հագցնել գլխներին, հաղորդել է  Associated Press-ը:

Միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 12-ին, Ստամբուլի զբոսաշրջային Էմինենյու շրջանում: Քաղաքացիական հագուստով զինվորներն ափ են դուրս եկել իրենց USS ROSS նավից, որը Թուրքիայի մայրաքաղաքի նավահանգիստ էր մտել Սև ծովում ՆԱՏՕ-ի զորավարժություններից հետո:

Ագրեսիվ տրամադրված երիտասարդները, որոնք Թուրքիայի երիտասարդական միության դրոշն էին կրում, նրանց վրա ներկ են լցրել, անվանել են մարդասպաններ ու պահանջել շտապ հեռանալ իրենց երկրից: Զինվորներն ստիպված են եղել փախչել:

Անկարայում ԱՄՆ դեսպանատունը դատապարտել է միջադեպը և նշել, որ թուրքերի մեծ մասը չի խրախուսի ցուցարարների նմանօրինակ վարքագիծը: Պենտագոնի մամլո քարտուղար Սթիվ Ուորենը հայտարարել է, որ այդ միջադեպը «գցում է Թուրքիայի՝ հյուրընկալ երկիր լինելու վարկը»:

Ոստիկանությունը ձերբակալել է 12 հոգու, այդ թվում՝ մի կնոջ: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Եգիպտոսի նախագահը թույլ է տվել հայրենիք տեղափոխել կալանքը կրող օտարերկրացիներին’
Հաջորդ հոդվածը‘Բեռնար Շալանդ. «Մենք պատրաստ ենք վաղվա խաղին»’