‘Ստամբուլում սպանվել է ադրբեջանցի «օրենքով գողը»’

1030

Ստամբուլում երեք կրակոցով սպանվել է ադրբեջանցի 40-ամյա «օրենքով գող» Ալիբալա Համիդովը, որը քրեական աշխարհում հայտնի էր որպես Գոջա Բակինսկի, հաղորդել է  «Прайм Крайм»-ը: Սպանությունը կատարվել է կիրակի օրը: Համիդովը տեղում մահացել է: Գործակալությունը նշում է, որ Համիդովը հակասություններ ուներ 2013 թ. հունվարին սպանված մեկ այլ քրեական հեղինակության՝ Դեդ Հասանի խմբավորման հետ: Նրան, մասնավորապես, մեղադրում էին այն բանում, որ մասնակցել էր վերջերս ոմն Վաժա Բիգանիշվիլի կազմակերպած «հեղինակությունների թագադրման» արարողությանը, որը Դեդի կողմնակիցների դժգոհությունն էր հարուցել: Սպանությունը կապվում է նաև Ստամբուլում վերջերս կայացած «գողական ռազբորկաների» հետ: Հաղորդվել էր, որ մի խումբ վրաց «օրենքով գողեր» հայտնվել էին ստամբուլյան մի հյուրանոցում, որտեղ հանգրվանել էին նաև Դեդ Հասանի խմբավորման անդամները, ու դաժան ծեծի ենթարկել վերջիններիս: Արդյունքում՝ մի քանի մարդ ծանր վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, փոխանցում է lenta.ru-ն:

Ալիբալա Համիդովը, Vesti.az-ի տվյալներով՝ ադրբեջանցի ամենահեղինակավոր «օրենքով գողերից» մեկն էր: 1990-ական թթ. սկզբներին նա դատապարտվել էր մարդասպանության համար, հետագայում բազմիցս քրեական պատասխանատվության էր ենթարկվել թմրամիջոցներ պահելու մեղադրանքով: Համիդովը բանտից ազատվել էր վերջերս, հաղորդում է Haqqin.az-ը:

Նախորդ հոդվածը‘Վրաստանի ԱԳՆ-ն բանակցում է Հայաստանում ձերբակալված Վրաստանի քաղաքացու ճակատագրի շուրջ’
Հաջորդ հոդվածը‘Ադրբեջանի ընդդիմություն. Նախագահական ընտրություններում Ռուստամ Իբրահիմբեկովի մասնակցության հարցը փակված է’