Ցույց` իրավապաշտպան Կավալայի ցմահ ազատազրկման դեմ

536

Երեքշաբթի անվտանգության ուժերը Ստամբուլում առնվազն 20 հոգու ձերբակալել են, որոնք դուրս էին եկել բողոքի ցույցի՝ ընդդեմ դատարանի որոշման, որով իրավապաշտպան Օսման Կավալան դատապարտվել է ցմահ ազատազրկման, հաղորդել է թուրքական ընդդիմադիր Evrensel թերթը։

Պարբերականի տվյալներով՝ ցույցը տեղի է ունեցել դատարանի շենքի առջև։

Երեքշաբթի ավելի վաղ Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը դատապարտել է մի շարք երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ին և Գերմանիային, որոնք հանդես են եկել Կավալային անհապաղ ազատ արձակելու կոչերով։ Նախարարը շեշտել է, որ Թուրքիան իրավական պետություն է, և ոչ ոք «դատական իշխանությունից վեր կանգնած չէ»։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՕսթին․ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը չի քննարկվում
Հաջորդ հոդվածըԶԼՄ․ Էրբիլում բողոքի ցույց է տեղի ունեցել ընդդեմ թուրքական գործողության Իրաքի հյուսիսում