‘Ստամբուլում ցույցի են դուրս եկել խռովարարների հակառակորդները’

2094

Ստամբուլում բազմահազարանոց հանրահավաք է տեղի ունեցել, որում երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չհաջողված հեղաշրջման փորձ կատարելու համար կրկին մեղադրել է ԱՄՆ-ում բնակվող քարոզիչ և հասարակական գործիչ Ֆեթհուլլահ Գյուլենին:

Էրդողանը կոչ է արել «Գյուլենի ստեղծած ցանցը ջարդուխուրդ անել» օրինական միջոցներով և խոստացել է երկրում վերականգնել մահապատիժը, եթե խորհրդարանը քվեարկի դրա օգտին:

Ըստ որոշ տվյալների՝ «Դեմոկրատիան և նահատակները» անունը կրող հանրահավաքին, որ կազմակերպվել էր ի նշան բողոքի՝ հուլիսին ձեռնարկված պետական հեղաշրջման փորձի դեմ, Ստամբուլում հավաքվել է մեկ միլիոնից ավելի մարդ: Այս ցույցը համարում են  վերջին երեք շաբաթների ընթացքում ողջ Թուրքիայով մեկ ի պաշտպանություն Էրդողանի ծավալված բազմահազարանոց հանրահավաքների գագաթնակետը:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Մոուրինյու. «Ուզում եմ այս մրցանակը նվիրել Վան Գալին»’
Հաջորդ հոդվածը‘ 21-ամյա ծանրորդուհին՝ Օլիմպիական չեմպիոն’