‘Ստամբուլում 1923-ից ի վեր առաջին անգամ հայկական դպրոց է կառուցվում’

675

1923 թվականից ի վեր առաջին անգամ Ստամբուլում նոր հայկական դպրոց է կառուցվում` տասնամյակներ տևած իրավաբանական խոչընդոտներից հետո: Դպրոցի առջև կա զբոսայգի, որը պատկանում է եկեղեցական հիմնադրամին, և հենց այստեղ է սկսվել շինարարությունը: Փոքրամասնությունների դպրոցներն առաջվա նման բախվում են ֆինանսական խնդիրների: Թեև պետությունը պարտավոր է փող հատկացնել, սակայն դրանք, հիմնականում, գոյատևում են ազգային փոքրամասնությունների հիմնադրամների հաշվին. որոնց միջոցները սահմանափակ են:

Այդ դպրոցների համար ևս մեկ խնդիր է այն, որ նախարարությունն իրավունք ունի թույլատրել կամ չթույլատրել երեխաների հաճախումը դպրոց: Թեև թուրքական ծագում ունեցող Թուրքիայի քաղաքացիները կարող են հաճախել հյուրերի ծրագրով, հայերն ու հրեաները չեն կարող հաճախել փոքրամասնությունների դպրոցներ:

Ստամբուլում կա ազգային փոքրամասնությունների 22 դպրոց, որոնցից 5-ը պատկանում են հույն փոքրամասնությանը, մեկը` հրեական համայնքին, մնացածը հայկական են: Այդ դպրոցները կարգավորվում են 1923 թվականի Լոզանի պայմանագրով, որի համաձայն, հունական, հայկական և հրեական փոքրամասնություններն իրավունք ունեն բացել իրենց դպրոցները: Պետությունը պետք է փող հատկացնի այդ դպրոցների համար: Ուսումնական ծրագիրը հաստատում է պետությունը, սակայն դպրցները կարող են երեխաներին մայրենի լեզվով դասավանդել: Այժմ 16 հայկական դպրոցներն ունեն ավելի քան 3000 սան: Ստամբուլի Բաքըրքյոյ թաղամասում գտնվող փոքր հայկական դպրոցը կառուցվել է 170 տարի առաջ` Հովհաննես Դադյանի կողմից: Այժմ դպրոցում սովորում է 400 երեխա, և տեղը շատ փոքր է, գրում է World Bulletin-ը:

Ստամբուլի հայ համայնքը ներառում է շուրջ 60 հազար հայերի, որոնց պետք է գումարել նաև Հայաստանի 10-15 հազար քաղաքացիներին, ովքեր Թուրքիա են մեկնել վաստակելու, սակայն այդ երկրի քաղաքացիություն չունեն:

 

 

Նախորդ հոդվածը‘Բնակչության մեկ շնչին ընկնող պետպարտքի բեռնվածությունը գերազանցել է 1500 դոլարը’
Հաջորդ հոդվածը‘Էլեկտրացանցերը էլէներգիան թանկացնելը հիմնավորում են իրենց «ճեղքվածքներով»’