‘
ՌԴ Բոգոտոլ քաղաքում ձերբակալվել է վիրաբույժը, որը կասկածվում է թմրանյութ հափշտակելու մեջ, հաղորդել է Ռուսաստանի ՆԳՆ Կրասնոյարսկի մարզի վարչությունը:Քաղաքային հիվանդանոցի վիրաբույժը վիրահատել է թմրանյութը ստամոքսի մեջ տեղափոխող հանցագործին և յուրացրել այնտեղից դուրս բերված փաթեթը:
Քրեական հետախուզության աշխատակիցները հայտնաբերել էին թմրամիջոցներ տեղափոխող կոնտեյներ, սակայն նրանց մեջ կասկած էր առաջացել, որ հերոինի խմբաքանակի մի մասը կորել է: Նրանք խուզարկել էին վիրաբույժին և հայտնաբերել կորած փաթեթը: Կրասնոյարսկի ՆԳՆ մամլո ծառայության հաղորդման համաձայն՝ խուզարկության ժամանակ արդեն բժիշկը թմրանյութի ազդեցության տակ է եղել: Այժմ նրան 15 տարվա ազատազրկում է սպասվում խոշոր չափի թմրանյութ հափշտակելու և պահելու համար, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:
‘