‘
Շվեյցարացի թենիսիստ Սթեն Վավրինկան ԱՄՆ-ի Բաց առաջնության հաղթող է դարձել: Մրցաշարի կիսաեզրափակիչում նա առավելության է հասել սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչի նկատմամբ:
Դիմակայությունը տևել է 3 ժամ 54 րոպե և ավարտվել 6:7 (1:7), 6:4, 7:5, 6:3 հաշվով:
Վավրինկան իր կարիերայում առաջին անգամ է նվաճել US Open-ի չեմպիոնի տիտղոսը: Ավելի վաղ շվեյցարացին հաղթել է Australian Open — 2014 և «Ռոլան Գարոս-2015» մրցաշարերում:
‘