‘Ստացվում է, որ Երեւանի ավագանու անդամները մեխի գլուխ են. Մամուլ’

898

«Այսօր Երեւանի քաղաքապետարանում տեղի է ունենալու հանդիսավոր նիստ, որի շրջանակներում կայանալու է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի երդմնակալության արարողությունը։ Ի դեպ, երդմնակալության օրը Երեւանի ավագանին քվեարկությամբ հաստատել է ընդամենը հունիսի 8-ին՝ Երեւանի ավագանու անդրանիկ նիստի շրջանակներում։ Մինչդեռ, օրինակ, ԱԺ պատգամավորներին հրավիրատոմսերը սկսել են բաժանվել դեռեւս չորեքշաբթի օրվանից։ Ստացվում է, որ Երեւանի ավագանու անդամները մեխի գլուխ են, եւ վերադաս մարմինը համապատասխան վերաբերմունք է ցույց տալիս՝ առանց նրանց քվեարկության հաստատման՝ օր նշանակելով կարեւոր իրադարձության համար։

Կասկածից դուրս է, որ մոտ ապագայում Երեւանի համար կարեւոր նշանակության նախագծերը կյանքի կկոչվեն առանց ավագանու քվեարկության։ Իսկ ավագանու շրջանակներում հարցը կդրվի հաստատման այն ժամանակ, երբ դրա անհրաժեշտությունն այլեւս չի լինի: Այս մասին գրում է «Չորրորդ ինքնիշխանությունը»:

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Քաղաքական գործիչը արևածաղիկ վաճառող տատիկից տարբերվում է նրանով, որ…’
Հաջորդ հոդվածը‘Էլի կերդվի ավելի գեղեցիկի խոստումներով. Մամուլ’