‘Ստեղծվել են թյուրքալեզու երկրների համատեղ Զինված ուժեր’

676

Թուրքիան, Ադրբեջանը,  Ղրղզստանը և Մոնղոլիան ստեղծել են թյուրքալեզու երկրների համատեղ Զինված ուժեր, այսօր հաղորդում է Trend-ը: Տեղեկատվության համաձայն՝ Զինված ուժերն անվանվում են թվարկված երկրների սկզբնատառերով՝ ԹԱՂՄ (TAKM): Զինված ուժերի խորհրդանշանը, որտեղ ձի է պատկերված,  Թուրքիայի ժանդարմերիայի գլխավոր հրամանատար, գեներալ Բեքիր Կալյոնչուին է ներկայացրել Ադրբեջանի ներքին զորքերի հրամանատար Զաքիր Հասանովը, ասվում է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ Եվրասիայի՝ ռազմական կարգավիճակ ունեցող իրավապահ մարմինների միության հիմնադիր համաժողովը տեղի է ունեցել հունվարի 23-ին: 

Նախորդ հոդվածը‘Մինչև փետրվարի 14-ը «ԱրՔա» քարտեր չեն տրամադրվի’
Հաջորդ հոդվածը‘Միքայել Դանիելյան. Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրի դրույթը հակասում է մարդու իրավունքներին’