‘Ստեղծվել է «Շրջանառության հարկի մասին» օրենքի դեմ պայքարող նոր քաղաքացիական նախաձեռնություն’

1024

«Շրջանառության հարկի մասին» օրենքի փոփոխման դեմ պայքարող ձեռներեցները ստեղծել են «Կասեցում» անունը կրող նոր քաղաքացիական նախաձեռնություն: Նախաձեռնության նախաձեռնողներից Սամսոն Գրիգորյանը iLur.am-ի հետ զրույցում նշեց, որ քաղաքացիական նախաձեռնությունը պայքարելու է միմիայն օրենքի կասեցման դեմ եւ չի հետապնդում քաղաքական նպատակներ:

Հիշեցնենք, որ Երեւանի գրեթե բոլոր տոնավաճառներից  տնտեսվարողներն արդեն մեկ շաբաթից ավել է, ինչ բողոքում են հոկտեմբերի 1-ից գործողության մեջ մտնող «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքի դեմ, որը պարտավորեցնում է պարբերաբար տեղեկություններ հայտնել վաճառված ապրանքների մասին: 

Նախորդ հոդվածը‘Երևանյան լճում դի է հայտնաբերվել’
Հաջորդ հոդվածը‘Ֆրանսիայի Արտաքին գործերի և միջազգային զարգացման նախարար Լորան Ֆաբիուսի հայտարարությունը Դեյր Էզ Զորի եկեղեցու հետ կապված’