‘Ստեղծվել է Ֆլորա Մարտիրոսյանի թաղման կառավարական հանձնաժողով’

676

ՀՀ ժողովրդական արտիստ Ֆլորա Մարտիրոսյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով՝ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի գլխավորությամբ: Աճյունի տեղափոխման և հուղարկավորության հետ կապված մանրամասները ճշտելու նպատակով առաջիկայում կգումարվի հանձնաժողովի նիստ: Աճյունի տեղափոխման և հուղարկավորության ծախսերը կհոգա պետությունը, հայտնում է ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքը:

Նախորդ հոդվածը‘Վ. Էնֆիաջյան. Խոսրով Հարությունյանի նման փոքր տրամաչափի գործիչները իրավունք չունեն խորհուրդներ տալ’
Հաջորդ հոդվածը‘Ռուդ Գուլիտ. Գվարդիոլան չի կարող նույն գետը երկու անգամ մտնել’