‘Ստեփանակերտի օդանավակայանը համալրված է բավարար չափով մասնագետներով ‘

562

Ստեփանակերտի օդանավակայանից չվերթ չիրականացնելու պատճառները զուտ տեխնիկական են: Այս մասին iLur.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի վարչության պետ Դմիտրի Ադբաշյանը: Նա չմանրամասնեց, թե կոնկրետ ինչ խնդիրների մասին է խոսքը՝ պատճառաբանելով, թե դրանց մասին դժվար է բանավոր խոսել ու բացատրել:

«Օրինակ, սարքերից մեկը շարքից դուրս է եկել, հիմա սարքում են: Մոտակա օրերին այդ խնդիրները կլուծվեն»,- նշեց նա:

Ինչ վերաբերում է համապատասխան մասնագետներին՝ օդաչուներ, ուղեկցորդուհիներ, ապա Ադբաշյանը հավաստիացրեց, որ կան մասնագետներ՝ «ինչքան որ պետք է»: 

Նախորդ հոդվածը‘Ալիեւի կողմից 87 կալանավորներին ներում շնորհելը Եվրոպայում բարձր են գնահատել ‘
Հաջորդ հոդվածը‘«Նուբարաշենում» դատապարտյալի հանձնուքի մեջ թմրադեղ են հայտնաբերել ‘