‘Ստեփանակերտում ապօրինաբար հատել են 478 տեսակի ծառ ‘

750

Նոյեմբերի 14-ին ԼՂՀ Կառավարությանն առընթեր Շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչությունից ոստիկանության Ասկերանի շրջբաժին նյութեր են ստացվել այն մասին, որ անհայտ անձանց կողմից «Արցախանտառ» ՊՈԱԿ Ստեփանակերտի մասնաճյուղի Տառնավազի անտառպետության թիվ 4 պահաբաժնից կատարվել է 478 տարբեր տեսակի ծառերի ապօրինի հատում: Այդ մասին տեղեկացնում են ԼՂՀ Ոստիկանության մամլո ծառայությունից: Ըստ հաղորդագրության, ապօրինի ծառահատման արդյունքում պատճառվել է 5.070.000 դրամի նյութական վնաս:

 

Նախորդ հոդվածը‘«Դինամո» — Զենիթ» հանդիպումն ավարտվեց սկանդալով. տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Օրվա կադրը Օբամայից. «Չտպավորվածները»’