‘Ստեփանակերտում բացվել է Արցախի Հանրապետական բ/կ նոր համալիրը (լուսանկարներ)’

1222

Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 24-ին մասնակցել է Հանրապետական բժշկական կենտրոնի նոր համալիրի բացման հանդիսավոր արարողությանը:

Բակո Սահակյանի բնութագրմամբ` երկրի գլխամասային բժշկական հաստատության գործունեությունը նոր որակ կհաղորդի Արցախում առողջապահության ոլորտի զարգացման, տարբեր հիվանդությունների կանխարգելման, ախտորոշման եւ բուժման գործընթացներին:

ԼՂՀ նախագահի լրատվական ծառայության փոխանցմամբ, Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել ազգային բարերար Սամվել Կարապետյանին Հանրապետական բժշկական կենտրոնի նոր համալիրի կառուցման համար՝ ընդգծելով, որ դա հայրենասիրության եւ հարազատ ժողովրդին նվիրվածության լավագույն դրսեւորումներից է:

Հանդիսավոր արարողությանը մասնակցում էին ԼՂՀ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրհամյանը, Ռիտա Սարգսյանը, Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, Մեծ Բրիտանիայի Lորդերի պալատի անդամ բարոնուհի Քերոլայն Քոքսը, ՀՀ եւ ԼՂՀ բարձրաստիճան պաշտոնյաներ, բազմաթիվ հյուրեր արտերկրից:

Նախորդ հոդվածը‘Օրվա կադր. «Փակ շուկան» ճանաչելի կլինի մայթի գրությամբ’
Հաջորդ հոդվածը‘Նեյմարի նկատմամբ 3 անգամ ավելի շատ են խախտում կանոնները, քան Մեսսիի’