‘Ստեփանակերտում մեկնարկում է դիվերսանտների գործով դատավարությունը’

1088

Այսօր Ստեփանակերտում մեկնարկում է այս տարվա հուլիսին Քարվաճառ ներթափանցած ադրբեջանցիներ Շահբազ Գուլիևի և Դիլհամ Ասքերովի գործով դատավարությունը: Նրանք մեղադրվում են մի շարք հոդվածներով` Արցախի սահմանն ապօրինի հատելու, 17-ամյա երիտասարդի դաժան սպանության, ՀՀ ԶՈւ սպայի սպանության, քաղաքացիական կնոջը ծանր վիրավորում պատճառելու համար:

Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսին Արցախ` Քարվաճառ էին ներթափանցել 3 ադրբեջանցի դիվերսանտներ: Արցախի տարածքում գտնվելու օրերին նրանք առևանգել և դաժանաբար սպանել էին 17-ամյա Սմբատ Ցականյանին, ՀՀ ԶՈւ մայոր Սարգիս Աբրահամյանին և ծանր վիրավորել քաղաքացիական Կարինե Դավթյանին:

Դիվերսանտներից Հասան Հասանովը ձերբակալման ժամանակ դիմադրություն ցույց տալու ընթացքում սպանվել էր, իսկ Շահբազ Գուլիևը և Դիլհամ Ասքերովը ձերբակալվել էին:

Նախորդ հոդվածը‘Լիսկայի որդին ավտովթարի վայրից դիմել է փախուստի. Հայրը փորձում է կոծկել գործը. Shamshyan.com’
Հաջորդ հոդվածը‘Զինված ավազակային հարձակում՝ Դավիթաշենում’