Ստեփանակերտում տեղի ունեցած հրդեհի ու պայթյունի դեպքով կան ձերբակալվածներ

259

։2022 թ. օգոստոսի 25-ին, ժամը 13:30-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի Տիգրան Մեծ նրբանցք թիվ 20/3 հասցեում` «Պլատոչնի» կոչվող տեղանքում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով առաջացած կրակից և պահեստում առկա ապօրինի պահվող ռազմամթերքի պայթյունից ոչնչացվել և վնասվել են պահեստի հարակից տարածքում տեղակայված արտադրամասեր, շինություններ և դրանց ներսում առկա գույքը:

Փաստի առթիվ ՆԳՆ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը հարուցել է քրեական գործ, որի շրջանակներում ձերբակալվել են Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ՝ 1986 թ. ծնված Դ.Մ.-ն, 1998 թ. ծնված Հ.Ս.-ն, 1955 թ. ծնված Յու. Մ.-ն և 1986 թ. ծնված Լ.Ք.-ն:

Տարվում է համապատասխան քննություն։

Արդյունքների մասին լրացուցիչ տեղեկություն կտրամադրվի։

Արցախի ՆԳՆ ոստիկանություն

Նախորդ հոդվածըՍտեփանակերտում հրդեհ է բռնկվել թթվածնային սարքավորումների արտադրամասում
Հաջորդ հոդվածըՉեմպիոնների լիգա․ Խմբային փուլի վիճակահանության արդյունքները