‘Ստեփանակերտում տրանսպորտի թանկացման դեմ բողոքի ակցիաներ կանցկացվեն. «Ժողովուրդ»’

1060

Հոկտեմբերի 1-ից Ստեփանակերտի ներքաղաքային տրանսպորտը թանկանալու է: Ստեփանակերտի քաղաքապետարանում որոշում է կայացվել տրանսպորտի սակագինը 70 դրամից դարձնել 100 դրամ: Ինչպես գրում է «Ժողովուրդ» օրաթերթը, ըստ շրջանառվող տեղեկությունների՝ ստեփանակերտցիները խիստ դժգոհ են այդ որոշումից և հոկտեմբերի 1-ից պատրաստվում են համընդհանուր բողոքի ակցիաներ կազմակերպել:  «Խնդիրն այն է, որ գործող սակագներով այլևս հնարավոր չէ, որ տրանսպորտն աշխատի՝ եթե ոչ շահութաբեր, գոնե իր ծախսերը հանելով: Տրանսպորտը սպասարկողները մասնավոր ընկերություններ են, որոնք մեզ հաշվարկներ են ներկայացրել: Այս տարիների ընթացքում թե՛ մեքենաների մասերը, թե՛ վառելիքը թանկացել են ու հիմա անհնար է, որ տրանսպորտի գինը նույնը մնա»,- ասել է Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը: 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նախորդ հոդվածը‘Գագիկ Ծառուկյանը 150 երիտասարդի ԲՀԿ անդամատոմս է հանձնել (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘ՀՔԾ. ՔԿՀ-ի աշխատակիցը դատապարտյալին օգնել է թմրամիջոց ձեռք բերել’