‘Ստեփանակերտում քննարկել են Արցախյան շարժման 25-ամյակի տոնակատարությունների ծրագիրը ‘

1097

Հունվարի 9-ին ԼՂՀ Ազգային ժողովի նիստերի փոքր դահլիճում տեղի է ունեցել հայության ազգային-ազատագրական պայքարի՝ Արցախյան շարժման 25-րդ տարեդարձի տոնակատարության պետական հանձնաժողովի հերթական նիստը, հայտնում է ԼՂՀ ԱԺ լրատվական ծառայությունը։ Նիստի աշխատանքը վարել է Ազգային ժողովի նախագահ, պետական հանձնաժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը։ Ի կատարումն նախորդ նիստում ձեռք բերված պայմանավորվածության և տրված հանձնարարականի, հանձնաժողովի անդամները ներկայացրել են տոնակատարության միջոցառումների համալիր ծրագրի մշակման համար նախատեսված իրենց գրավոր առաջարկությունները։

Տեղի ունեցած քննարկման արդյունքում ամբողջացվել և նիստի մասնակիցների ուշադրությանն է ներկայացվել տոնական միջոցառումների ծրագրի նախնական տարբերակը։
Քննարկելով այն՝ հանձնաժողովը նպատակահարմար գտավ առաջիկա նիստում վերստին անդրադառնալ ծրագրի
նախագծին՝ նախատեսված միջոցառումների բեմագրի համաձայնեցման և նոր առաջարկությունների ներկայացման պարագայում այն համալրելու համար։

Նախորդ հոդվածը‘Դեւիդ Բեքհեմը 11 առաջարկ է ստացել’
Հաջորդ հոդվածը‘Հունվարի 21-ին կմեկնարկի ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը ‘