‘Ստեփանծմինդա-Լարսը քարշակով և կիսաքարշակով մեքենաների համար փակ է’

3623

Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ ձյան առատ տեղումների պատճառով հոկտեմբերի 31-ին՝ ժամը 16:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է քարշակով և կիսաքարշակով մեքենաների համար։ 

 
Տրանսպորտային մյուս բոլոր միջոցների համար ճանապարհը բաց է։
 
Ճանապարհի 134-135-րդ հատվածում (Դարիալի կիրճ) երթևեկության ընթացքում կանգառն արգելվում է։

Նախորդ հոդվածը‘ՖԻԴԵ-ն հրապարակել է վարկանիշային նոր աղյուսակը’
Հաջորդ հոդվածը‘Վենգերը չի անհանգստանում, որ Սանչեսը քիչ է գոլ խփում’