‘
Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 13-ի ժամը 16.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Գեղարքունիքի, Կոտայքի մարզերում, Սյունիքի մարզի Մեղրի, Լոռու մարզի Ալավերդի, Տաշիր, Վանաձոր քաղաքներում տեղում է թույլ ձյուն: Սյունիքի մարզում մառախուղ է: Արարատի, Արմավիրի, Տավուշի մարզերում անձրև է տեղում:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:
‘