‘
Հայաստանի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը՝ հղում անելով Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտին, տեղեկացնում է, որ հունվարի 30-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար:
Ավտոճանապարհը ծանրաքաշ մեքենաների համար առայժմ փակ է:
‘