‘Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին իրականացվում են մաքրման աշխատանքներ’

930

Օգոստոսի 22-ին, ժամը 08.00-ին Վրաստանի Հանրապետության ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ՀՀ ԱԻՆ-ում տեղեկատվություն է ստացվել, որ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի մաքրման աշխատանքները վերսկսվել են:

***

Օգոստոսի 21-ին, ժամը 18.10-ին կապ է հաստատվել ՎՀ-ում ՀՀ դեսպանատան հետ, որտեղից տեղեկություն ստացվեց, որ Լարսի անցակետը (դեպի ՌԴ ) անվնաս անցել են ՀՀ 47 և ՌԴ 29 քաղաքացիներ:

Տեղեկացնենք, որ փլուզման հետևանքով ՌԴ ուղևորվող ավտոբուսի ընթացքը խափանվել է:

Քաղաքացիներին օգնության են հասել ՌԴ սահմանապահներն՝ օգնելով հատել սահմանը:

Նախորդ հոդվածը‘«Բադեն Բադենում թեժ է եղել. Սեպտեմբերի 1-ից 7 հատ նոր արագաչափ, որից 4-ը՝ 40 կմ/ժ»’
Հաջորդ հոդվածը‘ՊԲ. Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1900 կրակոց’