‘
Հայ ազգային կոնգրես կուսակցության համագումարի ժամանակ իր ողջույնի խոսքով հանդես եկավ Հայաստանի Ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիճյանը: Նա նշեեց, որ իշխանությունների կողմից տարիներ շարունակ իրականացվող քաղաքականության, իշխանության գործունեության հետևանքով այսօր երկիրը հայտնվել է համակարգային ճգնաժամի մեջ:
«Արտագաղթի աճ, աղքատության աճ, պաշտոնական տվյալներով՝ բնակչոության մեկ երրրոդը աղքատ է, գործազրկության աճ, համակարգային բնույթ կրող կոռուպցիա: Սա է պատկերը, այս վիճակը չի կարող փոխվել, եթե չփոխվի իշխանության որակը, եթե չիրականացվեն համակարգային, արմատական փոփոխություններ: Ակնհայտ է, որ ընդդիմադիր ուժերը պետք է համատեղեն իրենց ջանքերը՝ երկրի համար անհրաժեշտ փոփոխություններ իրականցնելու, երկրում օրիանակնություն հաստատելու համար»,- նշեց Դեմիճյանը:
Նա իր կուսացության անունից հավաստիացրեց, որ իրենք պատրաստ են համագործակցել թե՛ նորաստեղծ կուսակցության, թե՛ ՀԱԿ դաշինքի մեջ մտնող կուսակցությունների հետ՝ երկրում սահմանադրական կարգի, օրինականության հաստատման համար:
‘