‘
Երեկվանից Ազատության հրապարակում հացադուլ սկսած «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանին այսօր այցելել են ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Վարդան Օսկանյանն ու Գուրգեն Արսենյանը: Այնուհետև Ազատության հրապարակ է եկել նաև Ստեփան Դեմիրճյանը, ում մուտքը մարդիկ ողջունեցին ծափերով:
Հիշեցնենք, որ երեկ Րաֆֆի Հովհաննիսյանը նշել էր, թե «քանի դեռ Սերժ Սարգսյանն ինքնաբացարկ չի հայտնել, ինքը մնալու է Ազատության հրապարակում»:
‘