‘Ստեփան Մարգարյան. Իշխանությունների հետ 12 կետերի վերաբերյալ բանակցելը ծիծաղելի կլիներ ‘

1169

Ընդդիմադիր Եռյակը 12 կետերի կատարման վերաբերյալ քննարկումների առաջարկ չի ստացել, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԲՀԿ խմբակցությունից պատգամավոր Ստեփան Մարգարյանը:

Հիշեցնենք, որ Հովիկ Աբրահամյանը, հետեւելով Սերժ Սարգսյանի հորդորին, հայտարարել էր, որ պատրաստվում է ընդդիմության 12 կոտանոց առաջարկների վ երաբերյալ քննարկումներ սկսել ընդդիմության հետ:
ԲՀԿ-ական պատգամավորը նշեց, որ լավ չի հասկանում, թե ինչ է նշանակում բանակցել կառավարության հետ 12 կետերի կատարման հարցում, որովհետեւ, նրա խոսքով, 12 կետերի կատարումը բացառապես Կառավարության պարտականությունն է:

«Մենք չգտենք, թե ի՞նչը պետք է քննարկեն մեզ հետ, եթե կասեն՝ եկեք կարմիր գծերի մասին բանակցենք, դա ծիծաղելի է: Կան կետեր, որոնք մի քանի ժամում կարող են անել, խնդրեմ, թող անեն: Բանակցել ասելով` մենք կարող ենք հասկանալ մեր օժանդակությունն այն կետերի ուղղությամբ, որոնք Կառավարությունը չի պատկերացնում՝ ինչպես կատարել», — նշեց Մարգարյանը:

Նա տեղեկացրեց, որ Համաժողովրդական շարժման գրասենյակների ստեղծման մեկնարկը տրված է. երեկ բացվել է Մասիսի շտաբը, օրերս կբացվի Արմավիրի շտաբը: Մարգարյանի խոսքով, շտաբների բացումը կարեւոր նշանակություն ունի՝ հաջորդ հանրահավաքը կազմակերպելու հարցում:  

 

Նախորդ հոդվածը‘Թոմ դե Վաալ. Հայկական ուղղաթիռի խոցումը ռազմական տրամաբանությունից զուրկ էր ‘
Հաջորդ հոդվածը‘Պորտուգալիա-Հայաստան. Խաղից առաջ’