‘Ստեփան Սաֆարյան. Տրանսպորտի հարցերով զբաղվող հանձնաժողովը վստահություն չի ներշնչում ‘

722

Այսօր Երևանի ավագանու «Բարև Երեւան» դաշինքի անդամ Ստեփան Սաֆարյանը անդրադառնալով ավագանու լիազորություններին` նշեց, որ քաղաքապետի ոչ իրավաչափ որոշումներից հետո շատերի մոտ հարց առաջացավ, իսկ ո՞ւր է ավագանին:

Ըստ նրա` իհարկե «Բարեւ Երեւանը» փորձեց քայլեր անել, բայց բնակիչների կողմից արդարացի հարց բարձրացվեց, թե ինչպես է հնարավոր, որ քաղաքապետը ինքնագլուխ որոշումներ կայացնի, եւ ավագանին չքննարկի դրանք: «Ավագանու լիազորությունները խզված են, օրենքում պետք է փոփոխություն կատարվի: «Բարեւ Երեւանը» փորձելու է կանոնակարգում փոփոխություններ կատարել»,-մեջբերում է Սաֆարյանի խոսքերը aravot.am-ը:

Ինչ վերաբերվում է տրանսպորտի խնդրին, ապա, ըստ Սաֆարյանի, երեկ քաղաքապետի որոշմամբ ստեղծվել է մի հանձնաժողով, բայց հայտնի չէ, թե ի՞նչ է անելու այդ հանձնաժողովը, ինչով է զբաղվելու: Նա նշեց, որ «Բարեւ Երեւանը» նախ պետք է իմանա՝ ովքեր են այդ հանձնաժողովի կազմում, հանձնաժողովը զբաղվելո՞ւ է արդյոք ոլորտի ուսումնասիրությամբ, հայտնաբերումներով: Այս հանձնաժողովի լիազորությունները պետք է հստակ լինեն, որպեսզի ե՛ւ հասարակությունը, ե՛ւ ավագանին իմանան, թե ինչի մասին է խոսքը. «Հանձնաժողովը դեռեւս անուն չունի, եւ վստահություն չի ներշնչում»: 

Նախորդ հոդվածը‘Օգոստոսի 4-ին բոլոր ներպետական գնացքները կգործեն անվճար’
Հաջորդ հոդվածը‘Հայկական կողմի կրակոցից ադրբեջանցի զինվորի մահվան լուրը չի համապատասխանում իրականությանը. Սենոր Հասրաթյան’