‘
Սերբիայի հավաքականի պաշտպան Ստեֆան Միտրովիչը, ով Եվրո-2016-ի՝ Ալբանիայի հետ ընտրական խաղում պոկել էր «Մեծ Ալբանիայի» դրոշը թռչող սարքից՝ հրահրելով ընդհարումներ Ալբանիայի հավաքականի ֆուտբոլիստների հետ, Սերբիայի հավաքականի բոլոր ֆուտբոլիստների անունից ասել է, որ իրենք չեն վախենում Ալբանիա մեկնելուց և պատասխան հանդիպումից:
«Բացատրելու բան չկա: Ես էի մոտ թռչող սարքին, ցատկեցի և պոկեցի դրոշը: Այդ քայլս ուներ միայն մեկ նպատակ՝ շուտ վերսկսել հանդիպումը: Մենք չեն վախենում մեկնել Տիրանա: Ես դա կարող էի ասել բոլոր թիմակիցներիս անունից: «Վախ» բառը ես պարզապես չգիտեմ»,- Միտրովիչի խոսքը մեջբերում է novosti.rs-ն:
Հիշեցնենք, որ «Մեծ Ալբանիա» խմբավորման սադրանքի հետևանքով Սերրբիա-Ալբանիա հանդիպումը 0:0 հաշվի ժամանակ մնաց անավարտ: Այս միջադեպի և հանդիպման ճակատագրի վերաբերյալ որոշումը ՈՒԵՖԱ-ն պետք է ընդունի հոկտեմբերի 23-ին:
‘