‘Ստի ոտքերը կարճ են’

1369

Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի պաշտոնին հավակնող աֆրոամերիկացի Բեն Կառսոնը լքել է ընտրապայքարը: Այդ մասին նա ուրբաթ օրը հայտարարել է պահպանողական ակտիվիստների համաժողովում:

Նախկին նեյրովիրաբույժը նախագահական ընտրապայքարի մեկնարկին համարվում էր լիդերներից մեկը, սակայն վերջին ամիսներին նրա վարկանիշն ընկել էր: Դրան նպաստել էր, մասնավորապես, նաև քաղաքական գործչի հայտարարությունն այն մասին, որ 20 տարի առաջ հրապարակված ինքնակենսագրական գրքում նա սուտ էր ասել Ուեսթ-Փոյնթ ռազմական ակադեմիա ընդունվելու մասին: Կառսոնը գրել էր, որ ինքն ընդունվել է ակադեմիա, և նրան առաջարկվել է ուսման ծախսերի լիակատար տրամադրում, սակայն դրա փոխարեն՝ ինքն ընտրել է նեյրովիրաբուժությունը: Պարզվել է, որ նա ընդհանրապես չի ընդունվել Ուեսթ-Փոյնթ:

Նախընտրական մրցապայքարում Կառսոնի գլխավոր մրցակիցը՝ Դոնալդ Թրամփը, այն ժամանակ Twitter-ում գրել էր. «Օհո~, ահա և Բեն Կառսոնի ևս մի սուտ»:

Անցյալ տարվա սեպտեմբերին Կառսոնը ևս մի սկանդալ էր հրահրել՝ հայտարարելով, որ իսլամն անհամատեղելի է ամերիկյան սահմանադրությանը:

ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները կկայանան 2016 թ. նոյեմբերի 8-ին: Փոխանցում է BBC-ն: 

Նախորդ հոդվածը‘Գվարդիոլա. «Բորուսիա Դ» — «Բավարիա» հանդիպումը գովազդ է ամբողջ գերմանական ֆուտբոլի համար»’
Հաջորդ հոդվածը‘Նոր Զելանդիայում սկսվել է պետական դրոշի ընտրության երկրորդ հանրաքվեն’