‘
Ռումինական «Ստյաուա» ակումբի սեփականատեր, խոշոր օլիգարխ Ջիջի Բեկալին լրագրողներին տեղեկացրել է, որ հրաժարվել է ընթրել «Այաքսի» նախագահ Հենի Հենրիկսի հետ, քանի որ վերջինս էժանագին կոշիկներով է եղել, հայտնում է ИТАР-ТАСС-ը:
«Ինչի՞ս է պետք է մի սեղանի շուրջ նստել «Այաքսի» նախագահի հետ: Նրա հագին 200 եվրո արժողությամբ կոշիկներ են, իսկ իմը արժե 4 հազար եվրո: Այժմ անհամբերությամբ սպասում եմ Ռոման Աբրամովիչի հետ հանդիպմանը:
Ինչպես եւ խոստացել էի, «Այաքսին» հաղթելուց հետո ես մեկ միլիոն եվրո կնվիրաբերեմ Աֆոնի վանքին: Միայն հավատը, որը մեր մոտ ավելի խորն է, մեզ հաղթանակ բերեց: Այլ ոչ թե Հոլանդիային, որտեղ փողոցները լցված են թմրանյութով»,- հայտարարել է Բեկալին:
Հիշեցնենք, որ Եվրոպայի Լիգայի 1/16 եզրափակիչում «Ստյաուան» երկու հանդիպումների արդյունքում հաղթեց «Այաքսին» եւ այժմ 1/8 եզրափակիչում կխաղա «Չելսիի» հետ, որի սեփականատերը ռուս օլիգարխ Ռոման Աբրամովիչն է:
‘