‘
Ռումինական «Ստյաուայի» նախագահ Ջիջի Բեկալին, որը հայտնի է իր տարօրինակ արարքներով, հայտարարել է, որ իր թիմը Եվրոպայի Լիգայի 1/8 եզրափակիչում կհաղթի «Չելսիին»:
«Վստահ եմ, որ մենք կարող ենք հաղթել: «Չելսին» լավ թիմ է, բայց նրանք բավական դանդաղաշարժ է: Մենք ավելի շատ ենք ցանկանում հաղթել:
Ալեքսանդր Կիպչուն պարզապես կբզկտի դաշտի կենտրոնը: Կտեսնեք, նա Լեմպարդից պարզապես կթռչի: Կարծում եմ, որ մենք կարող ենք արագ գոլ խձել, իսկ հետո եւս մեկ անգամ աչքի ընկնել հակագրոհների ժամանակ»,- ասել է Բեկալին:
Բացի այդ, Բեկալին հայտարարել է, որ «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչի հետ չի ցանկանում գործ ունենալ:
Նշենք, որ այս պահին խաղն ընթանում է եւ հաշիվն է 0:0:
‘