‘
Որքան էլ էքսցենտրիկ համարվի ռումինական «Ստյաուայի» նախագահ Ջիջի Բեկալին, բայց նրա խոսքերը, որ «Չելսին» իրենց թիմի համար այնքան էլ ուժեղ մրցակից չէ, իրականացան:
Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիր Լոնդոնի «Չելսին» նվազագույն՝ 0:1 հաշվով պարտվեց ռումինական «Ստյաուային»:
Հանդիպման միակ գնդակը 34-րդ րոպեին 11 մետրանոց հարվածով խփեց ռումինացի հարձակվող Ռաուլ Ռուսեսկուն:
Պատասխան հանդիպումը տեղի կունենա մարտի 15-ին:
Եվրոպայի լիգա, 1/8 եզրափակիչ, առաջին հանդիպում
«Ստյաուա» (Ռումինիա) – «Չելսի» (Անգլիա) – 1:0
Ռաուլ Ռուսեսկու, 34 (11մ.)
‘