‘Ստյաուա»-«Չելսի» հանդիպումը աննախադեպ աժիոտաժ է առաջացրել Բուխարեստում:’

708

Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակի «Ստյաուա» — «Չելսի» առաջին հանդիպումը Բուխարեստում աննախադեպ աժիոտաժ է առաջացրել, հաղորդում է АР-ն: Սպասվում է, որ հանդիպմանը ներկա կլինի 55 հազար երկրպագու, ինչը ռեկորդային ցուցանիշ է Ռումինիայի համար: Բուխարեստի «Նացիոնալ» մազադաշտը տեղավորում է 55 600 մարդ: Նախորդ ռեկորդը գրանցվել էր 2012թ. հոկտեմբերին, երբ Աշխարհի առաջնության ընտրական փուլի Ռումինիա-Հոլանդիա հանդիպման ներկա էր 53 300 մարդ:

Նշենք, որ «Ստյաուա»-«Չելսի» հանդիպումը կկայանա այսօր, Երեւանի ժամանակով 22:00-ին:

Նախորդ հոդվածը‘Բեռլուսկոնին «քաշեց» Միքայել Մինասյանին’
Հաջորդ հոդվածը‘Մանկապիղծ հոգևորականների զոհերը Հռոմի Պապի թեկնածուների սև ցուցակ են ներկայացրել’