‘
«Ժառանգություն» կուսակցությունը առաջադրեց վարչության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանին Երեւանի Ավան եւ Նոր-Նորք համայնքներն ընդգրկող թիվ 1 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու:
Այդ մասին ilur.am-ին տեղեկացրեցին «Ժառանգություն» կուսակցության մամլո ծառայությունից:
ԱԺ պատգամավորի ընտրությունը կայանալու է դեկտեմբերի 2-ին:
‘