‘
Բուլղարական ֆուտբոլի լեգենդար խաղացող Խրիստո Ստոիչկովը խոսել է Մադրիդի «Ռեալի» եւ Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Քրիստիանու Ռոնալդուի մասին՝ ասելով, որ իսկական աստղի բառապաշարում «ես» դերանուն պետք է չլինի:
«Ռոնալդուն արհեստական աստղ է: Նա միայն իր մասին է խոսում: Մեծամիտ մարդ է, որը երբեք չի մահանա հանուն թիմի: Այդ պատճառով էլ նա չի հայտնվի «Ռեալի» լեգենդար խաղացողների շարքում: Կարծում եմ, որ նա չարժի Լաուդրուպի կամ Ռոնալդոյի նույնիսկ ոտնաթաթը»,- Ստոիչկովի խոսքը մեջբերում է abօla-ն:
Ստոիչկովը հայտնի է իր սկանդալային հայտարարություններով: Նա ժամանակին ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերին եւ ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիին անվանել էր «զրահապատ ավտոմեքենաներով շրջող ավազակներ»:
‘