Ստոկհոլմում Թուրքիայի դեսպանատան մոտ ցույց կկայանա՝ ի պաշտպանություն Ղուրանի

110

Այսօր Ստոկհոլմում Թուրքիայի դեսպանատան մոտ նախատեսված է ցույց՝ ի պաշտպանություն Ղուրանի․ նույն վայրում անցյալ շաբաթ կատարվել էր մուսուլմանների սրբազան գրքի հրկիզումը։

Այդ մասին հայտնել է Թուրքիայի կրոնի հարցերով վարչության ղեկավար Ալի Էրբաշը TRT1 հեռուստաալիքի եթերում։

«Թուրքիայի դեսպանատան առաջ, նույն տեղում, որտեղ այրվել էր Ղուրանը, տեղի կունենա ակցիա՝ ի պաշտպանություն Ղուրանի։ Կընթերցվեն սուրահներ մուսուլմանների սրբազան գրքից՝ թուրքերեն, շվեդերեն և անգլերեն թարգամանություններով ու մեկնաբանություններով։ Մենք նպատակ ունենք հեռացնելու չարիքը և վերածելու բարիքի»,- նշել է Էրբաշը։

Նա նաև հայտարարել է, որ Թուրքիան մտադիր է հայցեր ներկայացնել միջազգային դատական ատյաններ՝ Ղուրանի հրկիզման կապակցությամբ։ Դատական հայցերը կտրվեն 120 երկրներում թուրքական կրոնական վարչության ներկայացուցչությունների միջոցով։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՊոլյանսկի․ Արևմուտքը դեռ չի հատել «առավել կարմիր գծերը»
Հաջորդ հոդվածըՖինլանդիայի ԱԳՆ․ ՆԱՏՕ-ի գծով բանակցությունները Թուրքիայի հետ դադարի կարիք ունեն