‘Ստոկհոլմում ABBA-ին նվիրված թանգարան կբացվի ‘

857

Շվեդական հռչակավոր ABBA խմբի գործունեության հետ կապված բացառիկ ցուցանմուշների հավաքածուն կներկայացվի  Ստոկհոլմում բացվելիք թանգարանում: Ըստ Local լրատվական պորտալի,  թանգարանն այլե;ուների առաջ իր դռները կբացի 2013-ի ապրիլին: Ցուցանմուշների թվում կլինեն խմբի բեմական կոստյումները, երաժշըական գործիքները, եւ այլ բացառիկ նմուշներ, որոնցից շատերը անակնկալ կիլնեն խմբի երկրպագուների համար:

«Ես ժամանակին կասկածում էի՝ արժե՞ կենդանության օրոք թանգարանային նմուշ դառնալ, բայց ժամանակի ընթացքում դրան սկսեցի նայել այլ անկյան տակ: Սա Մոխրոտի պատմությունն է, որն արժե, որ պատմվի», — ասել է խմբի մենակատարներից Բյորն Ուլվեուսը:

ABBA խումբը կազմավորվել է 1972-ին: Ակտիվ գործունեության 10 տարիների ընթացքում խմբի երաժիշտները վաճառել են շուրջ 400 միլիոն ձայնագրություն, իսկ նրանց երգերը երկար ժամանակ չէին իջնում հիթ-շքերթների առաջին հորիզոնականներից: Թեեւ պաշտոնապես խումբը դեռեւս գործում է, բայց նրա անդամները՝ Ագնետա Ֆելտսկոգը, Բյորն Ուլվեուսը, Բեննի Անդերսոնը եւ Աննի-Ֆրիդ Լինգստադը միասին ելույթ չեն ունեցել 1982 թվականից ի վեր:

 

Նախորդ հոդվածը‘Հանրահայտ ֆոտոապարատը աճուրդի է դրվել’
Հաջորդ հոդվածը‘Համ Ր.Հովհաննիսյանն է իրավացի, համ` Քոքոբելյանը ‘