‘Ստորագրահավաք՝ Ռուսաստանի հայերի միության նախագահի հրաժարականի պահանջով’

914

Գյումրիում տեղի ունեցած ողբերգության նկատմամբ պասիվ դիրքորոշման առնչությամբ Ռուսաստանում բնակվող հայերը ստորագրահավաք են սկսել Ռուսաստանի հայերի  միության ղեկավար Արա Աբրահամյանի և նրա տեղակալ Լևոն Մուքանյանի հրաժարականի պահանջով:

«Մենք` Ռուսաստանի և ողջ աշխարհի հայերս, մտահոգ մեր ժողովրդի և պետության ճակատագրով, ղեկավարությունից պահանջում ենք հրաժարական տալ: Այն օրից ի վեր, երբ այդ մարդիկ ստանձնել են Ռուսաստանի հայ համայնքի գլխավոր կազմակերպության դերը, համայնքը չի զարգանում: Հայ համայնքի բոլոր հաջողությունները ձեռք են բերվել այն կազմակերպությունների շնորհիվ, որոնք ՌՀՄ չի հովանավորում: Այդ ստրկամիտ կազմակերպությունը Ռուսաստանի հայերի, նրանց ազգային դաստիարակության համար ոչ մի գործունեություն չի իրականացնում: Ռուսաստանի հայ համայնքը սարսափելի արագությամբ ասիմիլացվում է, երիտասարդության մի մասը մայրենի հայերենին չի տիրապետում, հեռանում է հայկական ավանդույթներից և մշակույթից, և ՌՀՄ ոչինչ չի ձեռնարկում այդ երևույթի դեմ պայքարելու համար` վարելով հակաազգային քաղաքականություն», — նշվում է խնդրագրում: 

Նախորդ հոդվածը‘Արեգ Գևորգյան. Պղտոր ջրերի պարզեցումը շատ մոտ ժամանակի հարց է’
Հաջորդ հոդվածը‘Oxfam. 2016 թ. Երկիր մոլորակի բնակչության 1 % հարուստներն ավելի կհարստանան’