‘
«Երեկ, իբր իմիջիայլոց ու հպանցիկ, պաշտոնական հաղորդագրություն եղավ այն մասին, որ «Վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոյի գլխավորած պատվիրակությանը… ՀՀ կառավարության և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև կնքվել է փոխհամագործակցության հուշագիր: Փաստաթուղթն ստորագրել են Տիգրան Սարգսյանը և Վիկտոր Խրիստենկոն»: Սա այն հուշագիրն է, որը մեզ ուղղակիորեն տանում է դեպի Եվրասիական ու Մաքսային միություն, և որի վերաբերյալ ամիսներ առաջ մեզ հավատացնում էին, թե Ռուսաստանի կողմից ճնշումներ չկան, և մեր անդամագրման հարցը կանգնած չէ»,- գրում է «Հրապարակը»:
‘