‘Ստրասբուրգում կայացել է Գ.Կոստանյանի և Ն. Մուիժնիեկսի հանդիպում’

632

ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը Ստրասբուրգում հանդիպում է ունեցել  ԵԽ  մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնիեկսի հետ: Գևորգ Կոստանյանը բարձր է գնահատել ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ համագործակցությունը` որպես ՀՀ գլխավոր դատախազ և ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ, ընդգծելով փոխգործակցության կարևորությունը ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում, այլև միջազգային տարբեր ատյաններում ՀՀ քաղաքացիների իրավունքների արդյունավետ պաշտպանության առումով: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են մարդու իրավուքների պաշտպանությանն առընչվող և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ:

Նախորդ հոդվածը‘«Եվրամայդանում» ցուցարարների դիմանկարները (Ֆոտոշարք)’
Հաջորդ հոդվածը‘Մեգ Ռայանը կէկրանավորի Ուիլյամ Սարոյանին’