‘Ստրելկով-Գիրկինն իր զինվորներին արգելել է հայհոյել’

740

Դոնեցկի ժողովրդական հանրապետության զորքերի  ինքնահռչակ հրամանատար, ռուսաստանցի սպա Իգոր Գիրկինը (Ստրելկով) իր ենթականերին արգելել է հայհոյանք գործածել: Ինչպես պնդում է Գիրկինն իր հրամանում,  որին հղում են անում ռուսաստանյան լրատվամիջոցները, հայհոյական բառապաշարը անթույլատրելի է «ուղղափառ բանակի» համար:

«Ոչ ռուսական ծագման հայհոյական բառեր օգտագործել են Ռուսիայի թշնամիները՝ մեր սրբությունները պղծելու համար, որպեսզի ռուս ռազմիկների վրա ազդեն հոգեպես, կոտրեն նրանց մարտում և ժողովրդին ծնկի բերեն: Դրա համար էլ «մեր հայհոյերը» աստվածանարգություն է, ինչը միշտ էլ ծանր մեղք է համարվել»,- գրում է Գիրկինը:

Ուկրաինայի հարավ-արևելքում ռուսաստանամետ անջատականների զինված ուժերի հրամանատարն իր ենթակա հրամանատարներին հանձնարարել է  բացատրական աշխատանք տանել գրոհայինների շրջանում: «Մենք մեզ անվանում ենք ուղղափառ բանակ և հպարտանում ենք նրանով, որ ծառայում ենք ոչ թե ոսկե հորթին, այլ մեր Տեր Աստված Հիսուս Քրիստոսին ու մեր ժողովրդին: Մեր զորադրոշներին պատկերված է Փրկչի դեմքը: Ռազմիկների կողմից հայհոյանք գործածելը  անարգանք է Տիրոջը և Տիրամորը, որոնց մենք ծառայում ենք, և ովքեր հովանավորում են մեզ մարտերում»,- շարունակում է Գիրկինը:

Հրամանում չի նշվում, թե հատկապես ինչ պատիժ է սպասվում չենթարկվողներին: Փոխանցում է BBC-ն: 

Նախորդ հոդվածը‘Վախճանվել է Հիրոսիման ռմբակոծած Enola Gay-ի անձնակազմի վերջին անդամը’
Հաջորդ հոդվածը‘Տեմիրգալիևն ազատվել է Ղրիմի ղեկավարի արտահաստիքային խորհրդականի պաշտոնից’